Հայ | Eng | Rus
Վերջին նորություններ

Վերջին մեկնաբանություններ

     Վերջերս պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը իր սովորության համաձայն հանդես եկավ հերթական ու, թերևս, արդեն ոչ անսպասելի ևս մի հայտարարությամբ: Հայտարարություն, որն իր մեջ բովանդակում էր ոչ այնքան կոնկրետ գործողությունների ծրագիր, որքան սին քարոզչություն: Դրանում ասվում էր.
     <<Ադրբեջանը բոլոր ուժերը ներդրել է, որպեսզի իր զինված ուժերը նախապատրաստի և անհրաժեշտ պահին ազատագրի իր հողերը: Ադրբեջանն իր հողերը չի զիջի: Ադրբեջանական բոլոր տարածքները պետք է վերադարձվեն>>:
     Որ իրականում Ադրբեջանն, իր ռազմական հնարավորություններն ընդլայնելու նպատակով միայն վերջին  տարիների ընթացքում մի քանի անգամ բազմապատկել է այս ոլորտում նախատեսված ծախսերի ծավալը, դա փաստ է: Փաստ է նաև այն, որ այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջանը դարձել է Հարավային Կովկասի ամենառազմականացված պետությունը:...

 

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

16.04.11

     Ավարտվեց բանակային ընթացիկ տարվա հերթական ամիսը: Որքանո’վ էր Արցախի զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով արդյունավետ փետրվարը և ինչպիսինն էր տվյալ ժամանակահատվածում արձանագրված զարգացումների հիմնական ուղղվածությունը թե' մեր պաշտպանական համակարգում և թե' հավանական հակառակորդի ճամբարում: Նախքան բանակային ու ռազմաքաղաքական կարևորության գործընթացներին անդրադառնալը, փորձենք համառոտ ներկայացնել այն իրավիճակը, որը փետրվար ամսվա ընթացքում տիրում էր առաջնային գծում:
     Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների փետրվարի  1-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 785 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակել են շուրջ 4000 կրակոց: Նույն ամսվա փետրվարի 17-ին, առավոտյան ժամը 8:30-ի սահմանում, շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ձեռնարկվել է նաև դիվերսիոն գործողություն: Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, հակառակորդը տվել է երկու վիրավոր և հետ շպրտվել իր ելման դիրքեր: ...

 

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

05.03.11

     Դատելով ադրբեջանական լրատվամիջոցներում վերջին շրջանում առավել հաճախակի դարձած ռազմատենչ հրապարակումների պարբերականությունից, կամա թե ակամա հանգում ես այն հետևության, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն դադարել է ականջալուր լինել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային կազմակերպությունների հորդորներին, այլև կորցրել է սեփական հնարավորությունները, գոնե իր համար ռեալ, գնահատելու ընդունակությունը:
      Իսկ ինչպես միշտ, Ադրբեջանի քարոզիչներն իրենց մարտավարությունը կառուցում են հիմքից զուրկ և իրականի հետ ոչ մի կապ չունեցող երեվակայության դաշտում:
     <Եթե... Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ վերսկսվի, ապա Երևանը մաքսիմում կդիմանա 3 օրից մինչև երկու շաբաթ, - գրում է ադրբեջանցի ռազմական փորձագետ Իլդրիմ Մամեդովը: - Նրանց թվում է, թե իրենք ստեղծել են ՙՄաժինոյի՚ կամ ՙԶիգֆրիդի՚ գիծ: Բայց իրականում այդ ամենը միամտություն է: Նրանք մոռանում են, որ ժամանակակից աշխարհում գոյություն ունեն պատերազմի վարման այնպիսի ձևեր, ինչպիսինն են անկոնտակտ կամ անհամաչափ պատերազմները...> ...

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

12.02.11

     Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ու շատ հաճախ զոհերի պատճառ հանդիսացող արտակարգ միջադեպերը կանխելու նպատակով, դեռևս երկու տարի առաջ դիպուկահարներին առաջնային գծից հետ քաշելու վերաբերյալ առաջարկությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որին եթե  Հայաստանի ու Արցախի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները տվեցին իրենց համաձայնությունը, ապա ադրբեջանական կողմը առանց որևէ լուրջ պատճառաբանության, ընդունեց խիստ մերժողական կեցվածք:
     Այն, որ պաշտոնական Բաքվի դրսևորած այդօրինակ դիրքորոշումը, գոնե մեզ համար, անսպասելի չէր, դա ակնհայտ էր նախապես: Ակնհայտ է նաև, թե ինչու այդքանից հետո ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է առաջնային գծում պահպանել լարվածությունը, այլև ճգնում է կատարվածի մեղքն անընդհատ բարդել հայկական զինուժի վրա: Իսկ նպատակը պարզ է`  նախ` միջազգային հանրության շրջանում Պաշտպանության բանակը ներկայացնել նախահարձակի դերում, և երկրորդ` սեփական հանրության շրջանում պահպանել չավարտված պատերազմի վերսկսման գաղափարը: Իսկ թե ինչպիսինն է նման մարտավարության...

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

09.02.11

      1993թ. հունիսի վերջին և հուլիսի սկզբին Ադրբեջանի խոշոր քաղաքներում ու հատկապես Բաքվում ծավալվեցին հակաիշխանական հզոր ցույցեր: Պատճառներից մեկը, թերևս, Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական բանակի կրած պարտությունն էր...

     1992թ. հուլիսի 4-ին Մարտակերտի անկումից մեկ տարի անց ղարաբաղյան ուժերն անցնելով շեշտակի հակահարձակման, ամրացան շրջկնտրոնն իշխող բարձունքներում և վերահսկողության տակ առան քաղաքն ու նրա շրջակայքը: Ինչպե'ս և ի'նչ պայմաններում իրականացվեց Մարտակերտի ազատագրման ռազմագործողությունը:

     1993թ. առաջին կիսամյակի ռազմագործողությունների եզրափակիչ փուլի, այն է` Մարտակերտի ազատագրման գործողության մշակմանն ու նախապատրաստմանը ՊԲ հրամանատարությունը ձեռնամուխ եղավ դեռևս հակառակորդի քելբաջարյան զորախմբի ջախջախման հաջող օպերացիայից հետո: Այդ նպատակով կարճ ժամանակահատվածում...

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

28.06.10