Հայ | Eng | Rus
(09/02/11 [13:00] ) <...Եղել, կանք ու լինելու ենք նախահարձակին ճնշողի դերում...>

     Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ու շատ հաճախ զոհերի պատճառ հանդիսացող արտակարգ միջադեպերը կանխելու նպատակով, դեռևս երկու տարի առաջ դիպուկահարներին առաջնային գծից հետ քաշելու վերաբերյալ առաջարկությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որին եթե  Հայաստանի ու Արցախի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները տվեցին իրենց համաձայնությունը, ապա ադրբեջանական կողմը առանց որևէ լուրջ պատճառաբանության, ընդունեց խիստ մերժողական կեցվածք:
     Այն, որ պաշտոնական Բաքվի դրսևորած այդօրինակ դիրքորոշումը, գոնե մեզ համար, անսպասելի չէր, դա ակնհայտ էր նախապես: Ակնհայտ է նաև, թե ինչու այդքանից հետո ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է առաջնային գծում պահպանել լարվածությունը, այլև ճգնում է կատարվածի մեղքն անընդհատ բարդել հայկական զինուժի վրա: Իսկ նպատակը պարզ է`  նախ` միջազգային հանրության շրջանում Պաշտպանության բանակը ներկայացնել նախահարձակի դերում, և երկրորդ` սեփական հանրության շրջանում պահպանել չավարտված պատերազմի վերսկսման գաղափարը: Իսկ թե ինչպիսինն է նման մարտավարության արդյունքում առաջնային գծում արձանագրվող նախահարձակ գործողությունների հաճախականությունը, փորձենք պարզել ընթացիկ տարվա առաջին ամսվա օպերատիվ տվյալներից:
     2011 թվականի հունվար ամսվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի արդյունքում արձակվել է ավելի քան 3000 կրակոց: Նույն ժամանակահատվածում` հակառակորդի նախահարձակ գործողություններին ի պատասխան Պաշտպանության բանակի դիրքապահ ուժերի կողմից`  հիմնականում “AK” ինքնաձիգերից և “СВД” դիպուկահար հրացաններից արձակվել է մոտ 600 կրակոց, ասել է թե` 5 անգամ քիչ, քան ադրբեջանական զինուժը...
     Ի դեպ, համեմատության մեջ տարբերությունը նկատելի է նաև հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հակամարտ կողմերի կրած կորուստների միջև...
     Համաձայն ադրբեջանական աղբյուրների տարածած տեղեկությունների, հումվարի 1-ից 31-ը ընկած ժամակահատվածում հակառակորդի բանակում արձանագրվել է մահվան` 8 և վիրավորվելու 3 դեպք, որից 4 զոհ և 2 վիրավոր` հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների ղարաբաղյան կողմից զոհվել է 1, վիրավորվել` 2 զինծառայող...

 

 

Բեռնավորել Ֆայլը