Ավարտվեց բանակային ընթացիկ տարվա հերթական ամիսը: Որքանո’վ էր Արցախի զինված ուժերի մարտունակության բարձրացման առումով արդյունավետ փետրվարը և ինչպիսինն էր տվյալ ժամանակահատվածում արձանագրված զարգացումների հիմնական ուղղվածությունը թե' մեր պաշտպանական համակարգում և թե' հավանական հակառակորդի ճամբարում: Նախքան բանակային ու ռազմաքաղաքական կարևորության գործընթացներին անդրադառնալը, փորձենք համառոտ ներկայացնել այն իրավիճակը, որը փետրվար ամսվա ընթացքում տիրում էր առաջնային գծում: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների փետրվարի 1-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 785 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակել են շուրջ 4000 կրակոց: Նույն ամսվա փետրվարի 17-ին, առավոտյան ժամը 8:30-ի սահմանում, շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ձեռնարկվել է նաև դիվերսիոն գործողություն: Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, հակառակորդը տվել է երկու վիրավոր և հետ շպրտվել իր ելման դիրքեր: Չնայած հակառակորդի կողմից առաջնային գծում ստեղծած այսօրինակ լարվածությանը, այդուամենայնիվ Արցախի զինված ուժերը ոչ միայն վստահորեն իրականացրել են առաջադրված մարտական խնդիրը, այլև շարունակել են տարվա պատրաստության պլանով նախատեսված տարաբնույթ ուսումնավարժական պարապմունքների միջոցով ամրապնդել իրենց մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը: ...
Բեռնավորել Ֆայլը
|