Վերջերս պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը իր սովորության համաձայն հանդես եկավ հերթական ու, թերևս, արդեն ոչ անսպասելի ևս մի հայտարարությամբ: Հայտարարություն, որն իր մեջ բովանդակում էր ոչ այնքան կոնկրետ գործողությունների ծրագիր, որքան սին քարոզչություն: Դրանում ասվում էր. <<Ադրբեջանը բոլոր ուժերը ներդրել է, որպեսզի իր զինված ուժերը նախապատրաստի և անհրաժեշտ պահին ազատագրի իր հողերը: Ադրբեջանն իր հողերը չի զիջի: Ադրբեջանական բոլոր տարածքները պետք է վերադարձվեն>>: Որ իրականում Ադրբեջանն, իր ռազմական հնարավորություններն ընդլայնելու նպատակով միայն վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ բազմապատկել է այս ոլորտում նախատեսված ծախսերի ծավալը, դա փաստ է: Փաստ է նաև այն, որ այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջանը դարձել է Հարավային Կովկասի ամենառազմականացված պետությունը: Ադրբեջանի 2011թ. ռազմական ծախսերը 2010 թվականի համեմատությամբ աճել են 1 մլրդ 590 մլն, դոլարով և հասել 3 մլրդ 100 միլիոնի: Բացի դրանից, ըստ այդ երկրի ֆինանսների նախարար Շարիֆովի կողմից վերջերս արված հայտարարության, Ադրբեջանը նախատեսել է ընթացիկ տարում պաշտպանական արդյունաբերության ոլորտում հավելյալ ծախսել ևս 1 մլրդ 360մլն դոլար: Ընդհանուր առմամբ պաշտոնական Բաքուն երկրի 2011թ. պետական բյուջեից ռազմական ծախսերի համար հատկացրել է 4 մլրդ 460 մլն դոլար կամ իր ՀՆԱ-ի 8,9 % -ը: Ասենք, որ երկրի ռազմականացմանն ուղղված պաշտոնական Բաքվի ուղեգիծը, դեռևս սկսած Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից, Ադրբեջանի ղեկավարության համար միշտ էլ եղել է հիմնախնդրի լուծման եթե ոչ ամենագլխավոր, ապա գոնե առաջնահերթ տարբերակներից մեկը: Ադրբեջանի ռազմականացման մասին հրապարակային հայտարարություններով հանդես են եկել, իսկ ապա նաև գործնական քայլեր իրականացրել տվյալ երկրի գրեթե բոլոր առաջնորդները: Խոսենք փաստերով:...
Բեռնավորել Ֆայլը
|