Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության քարոզչական ծառայությունը շարունակում է լուրեր տարածել առ այն, թե իբր ղարաբաղյան կողմը շփման գոտու տարբեր հատվածներում պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Որքանո’վ են նման տեղեկությունները համապատասխանում իրականությանը և ի’նչ նպատակ են հետապնդում Բաքվի կողմից շրջանառվող այսօրինակ տեղեկությունները: Այս և մյուս հարցերի շուրջ է մեր հերթական անդրադարձը: Որ, հատկապես վերջին շրջանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն առավել հաճախակի բնույթ են կրում, դա իրոք համապատասխանում է իրականությանը: Սակայն այլ հարց է, թե որ կողմն է հանդես գալիս նախահարձակի դերում և ինչպիսի ուժեր ու միջոցներ են կիրառվում այդ գործողությունների ընթացքում: Այս հարցի պատասխանը ստանալու համար բերենք մի քանի ամփոփ տվյալներ: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, միայն ընթացիկ տարվա ապրիլ ամսում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 950 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակվել է շուրջ 6500 կրակոց: Առանձնացման արժանի է հատկապես այն հանգամանքը, որ խախտումների նշանակալի մասը ադրբեջանական կողմն իրականացրել է "CBD", “Սև նետ” և թուրքական արտադրության “ԻՍՏԻԳԱԼ” տիպի դիպուկահար հրացաններից: Ի դեպ, պաշտոնական Բաքուն բազմիցս արդեն հրապարակավ հայտարարել է այն մասին, որ Ադրբեջանում նպատակասլաց աշխատանք է տարվում դիպուկահարների պատրաստման ուղղությամբ և այդ իսկ նպատակով Ռուսաստանից ու Թուրքիայից հանրապետություն է ներկրում համապատասխան քանակությամբ զենք ու հանդերձանք: Գաղտնիք չէ նաև, որ բացի սեփական ուժերից, Ադրբեջանն առաջին գծում պարբերաբար օգտագործում է նաև բավականին լավ վարձատրվող արտասահմանյան դիպուկահարների: Մի գործելաոճ, որն արդեն իսկ հարցականի տակ է դնում “հրադադար” հասկացողությունը: Ապացույցը սույն թվականի ապրիլի 28-ից 29-ը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ՊԲ-ում տեղ գտած կորուստներն են, որը մեկ անգամ ևս փաստեց, որ ադրբեջանական կողմը հակված է ոչ միայն շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածությունը, այլև իրեն հատուկ ցինիկությամբ կարող է կատարվածի վերաբերյալ տարածել իրականության հետ ոչ մի կապ չունեցող տեղեկություններ:...
Բեռնավորել Ֆայլը
|