Հայ | Eng | Rus
(05/11/11 [15:20] ) 7 օր առաջնագծում

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները "АК",  "СВД", "Սև նետ", "ԻՍՏԻԳԼԱԼ", "ПК", "ДШК" ¨ "ՈՒՏՅՈՍ" տիպի   զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 700 կրակոց:

Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին