(13/01/12 [09:30] ) ՊԲ-ում մեկնարկեց 2012թ. ուսումնական տարին
2011 և նախորդ տարիների դրական ողջ փորձը ուսումնասիրվել է հանգամանորեն: Հաշվի են առնվել այն բացթողումներն ու թերացումները, որոնք այս կամ այն պատճառով տեղ էին գտել նախորդ փուլերի ընթացքում, և ըստ այդմ, պլանավորվել է անելիքների այն ամբողջ ծրագրային համալիրը, որը ուղենշային կլինի 2012 թվականի համար: Ինչպես ազդարարել անձնակազմին, ինչպիսի գործողություններ իրականացնել տագնապով վերկացի ժամանակ և կարողանալ տեղավորվել սահմանված ժամանակի մեջ, ինչպես և ինչ հերթականությամբ ստանալ զենքերն ու ուսապարկերը և պատրաստ լինել վերադասի կողմից հետագա խնդիրների առաջադրմանը, սրանք այն ոչ բոլոր գործողություններն են, որոնք յուրացնում էին զինծառայողները ուսումնական փուլի առաջին օրերի մարտավարաշարային պարապամունքների ժամանակ: Նոր ուսումնականի սկիզբը արդյունավետ էր, և դատելով պարապմունքների հաջող մեկնարկից, կարող ենք իրատեսորեն հուսալ, որ այն կունենա նաև նույնքան հաջող ընթացք:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
|
||||
|
||||